211652_close_icon
views-count1033 դիտում article-date 19:25 06-08-2026

Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության առաջխաղացման գործում․ Գուտերեշը՝ Փաշինյանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հղել Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով՝ միաժամանակ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում։

Հայաստանը Միավորված Ազգերի Կազմակերպության կարևոր գործընկեր է մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում, որոնք կենտրոնացած են «Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի» շուրջ։

Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների արագացման, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության առաջխաղացման գործում։ Օգտվելով այս հնարավորությունից՝ խրախուսում եմ Ձեր Կառավարությանը կրկնապատկել ջանքերը կանանց քաղաքական մասնակցության, այդ թվում՝ Կառավարությունում և բարձրաստիճան պաշտոններում գենդերային հավասարության հասնելու հարցում։

ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության մեջ։

Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքների հավաստիքը»։

Նմանատիպ նյութեր