Գլենդելահայերը փակել են Արցախի պողոտան՝ պահանջելով լրատվամիջոցներից լուսաբանել Արցախի դեմ իրականացվող ադրբեջանաթուրքական ագրեսիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի հայ համայնքը շարունակում է բողոքի ակցիաները՝ դատապարտելով ամերիկյան իշխանությունների ու լրատվամիջոցների լռությունը և պահանջելով ամերիկյան լրատվամիջոցներից լուսաբանել Արցախի դեմ իրականացվող արբեջանաթուրքական ագրեսիան։
Ամերիկյան հանրության և իշխանությունների ուշադրությունը Արցախի վրա սևեռելու նպատակով գլենդելահայերը այս անգամ ակցիայի վայր են ընտրել Արցախի պողոտան։
Ակցիան կրել է Rally for vistory (Երթ՝ հաղթանակի համար) անվանումը։ Կազմակերպվել է նաև դրամահավաք, որի ընթացքում հավաքված ողջ գումարն անմիջապես փոխանցվելու է Հայաստան Համահայկական Հիմնադրամին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Լուսինե Մուրադյանի