26452 դիտում
19:49 03-10-2020
ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացնում է. Ադրբեջանում ահաբեկչության վտանգ կա
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորում է վերանայել Ադրբեջան այցելելու որոշումը՝ ահաբեկչության և կորոնավիրուսի վտանգի պատճառով: Բաքվում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է. «Ադրբեջանում ահաբեկչական խմբերը երկարաժամկետ վտանգ են ներկայացնում, որոնք շարունակում են հնարավոր հարձակումներ ծրագրել Ադրբեջանում»։
«Ահաբեկիչները կարող են հարձակվել փոքր զգուշացման կամ առանց զգուշացնելու՝ թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները, շուկաներն ու խանութները, տեղական կառավարական կառույցները, հյուրանոցները, ռեստորանները, ակումբները, այգիները, օդանավակայանները, մարզական և մշակութային միջոցառումները, կրթական հաստատությունները և այլ հանրային վայրեր», - ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
19:44 15-12-2021
ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չե՞ն տեսնում. Վարդեւանյան
2531 դիտում
13:56 01-05-2022
Մեծ բազմությունն անկանխատեսելի է․ հանրահավաքին ընդառաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Այս բաժնից
1126 դիտում
22:13 19-11-2024
Ռուսաստանի նախագահը կայցելի Հնդկաստան
1096 դիտում
21:59 19-11-2024
Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ
841 դիտում
19:12 19-11-2024
Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջուկային պատերազմը կանխելու օգտին