211652_close_icon
views-count5380 դիտում article-date 09:24 03-10-2020

Խոսք անգամ չի գնում ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին. Ուկրաինայի նախագահ

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակից կողմերից և ոչ մեկին։ Ինչպես հայտնում է Interfax-ը, այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկին Չերնովիցկի մարզում կայացած ճեպազրույցի ժամանակ: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ -ի և Ֆրանսիայի նախագահները հրապարակել էին համատեղ հայտարարություն Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Պուտինը, Մակրոնը և Թրամփը հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և առանց նախապայմանների զինադադար կնքել:

Նմանատիպ նյութեր