211652_close_icon
views-count1922 դիտում article-date 22:28 02-10-2020

Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի իր գործընկերոջ հետ

Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։ Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ: Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն հայտնեց մարտական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավման առնչությամբ։ Երկուստեք ընդգծվեց մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։

Նմանատիպ նյութեր