211652_close_icon
views-count2037 դիտում article-date 14:52 02-10-2020

Գործարկվել է forvictory.am քառալեզու միասնական տեղեկատվական հարթակը

Հարթակը ստեղծվել է մի շարք անհատների կողմից և միտված է մեկ վայրում ներկայացնել այս օրերին տարածվող ողջ տեղեկատվությունը՝ անհրաժեշտ իրերով կիսվելու, արյուն հանձնելու, գումարով աջակցելու եւ հավաստի լուրեր տարածելու վերաբերյալ: [url=https://www.forvictory.am/]Կայքը [/url]հասանելի է հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: Հարթակում օպերատիվ կերպով կատարվում է տեղեկատվության հավաքագրում, ճշտում այնուհետև նոր հրապարակվում է: Հատկանշական է, որ [url=https://www.forvictory.am/]Կայքը [/url]ակտիվ գործարկվում է ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից։ Կայքը ունի բազմակողմ հնարավորություններ: Այցելուները անմիջապես կայքից կարող են ուղարկել հաղորդագրություն նոր սկսվող նախաձեռնության կամ այդ պահին պարագաների անհրաժեշտության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր