30786 դիտում
12:41 01-10-2020
Ադրբեջանը տնտեսական մեծ կորուստներ է կրում. նավթի գինը անկում է գրանցում, սպասվում է կապիտալի արտահոսք. Պարսյան
Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերած պատերազմը շատ թանկ է արժենալու այդ երկրների համար։ Ադրբեջանը կորցնում է ոչ միայն մարդկային կյանքեր, զինտեխնիկա, այլև տնտեսական մեծ կորուստներ է կրում։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 1-ին նավթային բորսայում ադրբեջանական նավթի գինը ընկել է 3,16 տոկոսով՝ կազմելով 1 բարելի համար 42,93 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանի 2020 թվականի պետական բյուջեն կազմվել է 1 բարելի համար 55 ԱՄՆ դոլարի հաշվարկով։ Ադրբեջանը տարեկան արտահանում է մոտ 20 մլրդ ԱՄՆ դոլար ապրանք, որի 90,9 տոկոսը կազմում է նավթն և գազը։ Ադրբեջանի տնտեսությունը շարունակում է ավելի և ավելի կախվածություն ունենալ նավթի և գազի արտահանումից։ Այս տարվա ընթացքում ադրբեջանական նավթի գինը չի գերազանցել 55 ԱՄՆ դոլարը, հետևաբար, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մսխել պահուստային ֆոնդերը։ Այս պատերազմի պատճառով Ադրբեջանի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ կատարած երկրները և կազմակերպությունները Ադրբեջանի նկատմամբ կկորցնեն իրենց վստահությունը, երկրից նոր կապիտալի արտահոսք և մանաթի կտրուկ արժեզրկում կլինի։ Այս պայմաններում Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները չեն կարող երաշխավորել իրենց ենթակառուցվածքների անվտանգությունը։ Այս ամենից դարձյալ հիմնականում տուժելու են շարքային ադրբեջանցիները՝ կորցնելով աշխատատեղերը, ունենալով գնաճ և այլն։
Նմանատիպ նյութեր
775 դիտում
15:56 15-02-2024
Այսօր հեղուկ գազի գինը 220 դրամից կտրուկ նվազել է` հասնելով 150-160 դրամ․ Սուրեն Պարսյան
2750 դիտում
09:50 02-12-2020
Դրամի արժեզրկում և կապիտալի արտահոսք. «Ժամանակ»
1360 դիտում
20:32 07-12-2015
Նավթի գինը շարունակում է անկում ապրել
Այս բաժնից
325 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
745 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
337 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին