Ադրբեջանցի գրեթե բոլոր զինվորների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ. Վահրամ Պողոսյան
Հիմնականում բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին թմրեցված վիճակում։ Այս մասին «Արցախ» տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում զինվորներին արդեն թմրեցրած վիճակում: Սա միանշանակ ռազմական հանցագործություն է միջազգային իրավունքի տեսակետից»,-ընդգծեց նա: