720 դիտում
10:12 01-10-2020
Հաղթանակը մերն է լինելու։ Ես կասկած չունեմ այդ հարցում․ Աշոտ Մելքոնյան․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ զրույցում «ՀՀ»-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական ներկա պատերազմին եւ աշխարհաքաղաքական առկա խնդիրներին։
«Ես չէի ասի,- մասնավորապես նշել է նա,- թե միանշանակ մենք մենակ ենք։ Իհարկե, դիվանագիտությունը այլ բան է՝ բացահայտ օժանդակություն չկա եւ չի էլ կարող լինել: Եթե, իհարկե, դեպքերի զարգացումը չտանի նրան, որ Հայաստանի Հանրապետության տարածքը դառնա Թուրքիայի համար պատերազմական թատերաբեմ։ Բնականաբար, այդ ժամանակ անկարելի է, որ չմիջամտեն ՀԱՊԿ անդամ երկրները, մասնավորապես՝ Ռուսաստանը։ Համենայնդեպս, իրավիճակը հուսահատ չի կարելի համարել, որ ինչպես հարյուր տարի առաջ էր, հիմա էլ մենակ ենք մնացել Թուրքիայի դեմ։ Այդպես չէ... Իսկ ինչ վերաբերում է պատերազմի ելքին, ապա միանշանակ հաղթանակը մերն է լինելու։ Ես կասկած չունեմ այդ հարցում, որովհետեւ այդ՝ կարծեցյալ միայնակ լինելու հոգեբանությունը քեզ մոտ ամրացնում է հաղթելու վճռականությունը, դա տանում է միայն ու միայն դեպի հաղթանակ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
943 դիտում
13:39 21-03-2024
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
1512 դիտում
17:38 30-09-2020
Արսեն Հարությունյան․ Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2038 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9124 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2164 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան