211652_close_icon
views-count2886 դիտում article-date 03:02 19-11-2020

Կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, ճկունության և իմաստնության հարցում, միասին մենք կհառնենք ու կյանքի կկոչենք մեր արժանապատվությունը. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիրթերյան գրառում է կատարել՝ խոսելով հայ ժողովրդի համար ստեղծված բարդ իրավիճակի մասին: «Լարված ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում: Բռնակալներն ու բարբարոսներն ապացուցում են դա: Սակայն կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, ճկունության և իմաստնության հարցում: Միասին մենք կհառնենք, կվերակառուցենք և կյանքի կկոչենք մեր հպարտությունն ու արժանապատվությունը: Աստված օրհնի Հայաստանը»,- գրել է Մնացականյանը՝ կից կիրառելով «Ուժեղ Արցախ» հեշթեգը: Նշենք, որ ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը հրաժարական էր ներկայացրել էր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում այսօր նշանակվել է Արա Այվազյանը։

Նմանատիպ նյութեր