2122 դիտում
09:30 01-10-2020
Կառավարությունը նիստ չի անցկացնի. բոլոր նախագծերը քննարկվում ու քվեարկվում են հեռավար
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին նիստ չի հրավիրի, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։
ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը սահմանում է, որ նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ։ Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/1029737.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչները հեռավար կարգով քննարկում և գրավոր քվեարկությամբ ընդունում են նախագծերը։
«Արդեն իսկ կառավարության կայքում հրապարակվել են սեպտեմբերի 28-ին քննարկված և ընդունված որոշումները։ Պարբերաբար կլինեն թարմացումներ, և հեռավար կարգով քննարկված և գրավոր քվեարկությամբ ընդունված բոլոր նախագծերը կտեղադրվեն կառավարության կայքում»,-նշեց Խաչատրյանը։
Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն` սեպտեմբերի 27-ից Արցախի, սեպտեմբերի 29-ից Հայաստանի դեմ Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո։
Նմանատիպ նյութեր
8161 դիտում
10:30 05-10-2017
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. քվեարկվում են նախորդ օրը քննարկված օրինագծերը, ՈՒՂԻՂ
2719 դիտում
23:01 07-04-2020
Ազգային ժողովը հեռավար քննարկում կանցկացնի հեռավար կրթության վերաբերյալ
Այս բաժնից
715 դիտում
22:27 30-01-2025
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը արդարացվել է
1015 դիտում
22:00 30-01-2025
Հայոց ցեղասպանությունը ծրագրողի և իրագործողի հասցեն հստակ է. Արամ Ա-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին