21587 դիտում
07:59 01-10-2020
Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ փրկվում են մահվան ճիրաններից․ նրանք ամեն զինվորի կյանքի համար պայքարում են այնպես, ինչպես սեփական որդու համար․ Շուշան Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից, իսկ նրանց սրտացավության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է. նրանք պայքարում են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար, ինչպես սեփական որդու համար կպայքարեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 84 անօդաչու թռչող սարք, 169 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, մեկական «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 920 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2100 վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ): Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3049 դիտում
16:49 24-12-2016
Կին բժիշկների մոտ հիվանդներն ավելի հաճախ են փրկվում, քան տղամարդ բժիշկների մոտ. հետազոտություն
Այս բաժնից
1105 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
940 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1225 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild