211652_close_icon
views-count591 դիտում article-date 13:17 30-09-2020

ՀՀ նախագահը Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած նոր պատերազմը և ներկա իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Նախագահ Սարգսյանը Էմիր Ալ Թանիին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած նոր պատերազմի և ներկա իրավիճակի մասին: Կողմերը համակարծիք են եղել, որ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն ու էմիր Ալ Թանին անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Նմանատիպ նյութեր