211652_close_icon
views-count55447 դիտում article-date 21:55 04-07-2021

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ ճանապարհային ոստիկանները Երևան-Սևան-Իջևան ճանապարհահատվածում անցել են ուժեղացված ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կարգադրությամբ, ամառվա ակտիվ հանգստի սեզոնի հետ կապված, մայրաքաղաքից դուրս ճանապարհային ոստիկաններն անցել են ուժեղացված ծառայության:
 
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնականում ուժեղացված ծառայություն է կատարվում Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, քանի որ ավտոմեքենաների հոսքը բավականին մեծ է, որոշ վարորդներ զգոնությունը չկորցնեն և պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները:
 
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի, 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, 1-ին դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի և 2-րդ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ, ոչ միայն 24-ամյա ծառայություն են կատարում, այլ նաև՝ կիրակի օրերին, երբ վարորդներն իրենց ուղևորների հետ հանգստից վերադառնում են մայրաքաղաք, նրանց ուղեկցում են:
 
Շնորհիվ Ճանապարհային ոստիկանների աչալուրջ ծառայության, հանգստյան օրերին ճանապարհատրանսպորտային պատահարներ նշված հատվածներում տեղի չեն ունեցել՝ բացառությամբ 1-2 դեպքի. բարեբախտաբար, այդ վթարներից տուժածներ չկան:
 
ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյանի հրամանով, վերահսկողությունը դրվել է ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի վրա, իսկ կատարված աշխատանքների մասին Ե. Կարապետյանին տեղեկությունները փոխանցում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը:
 
Այս պահին ՃՈ ծառայողների ուժեղացված ծառայությունը շարունակվում է Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերից դեպի Երևան տանող ճանապահներին:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր