211652_close_icon
views-count3819 դիտում article-date 18:44 27-09-2020

Եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես. ես պատրաստ եմ զոհվելու՝ հանուն մեր հայրենիքի. Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում արժանացավ ծափերի. Aravot.am

Ռազմական դրություն հայտարարելուց հետո իրավունքի ուժով անհապաղ հրավիրվում է ԱԺ հատուկ նիստ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով իրավիճակը, հայտնում է [url=https://www.aravot.am/2020/09/27/1137657/?fbclid=IwAR3l2wxegSGbHFuIyMwgKCZT5xbsq2lV3iIt9PXDmDGU2ZdFY5EL4m_bFoM]Aravot.am[/url]-ը: Նա ասաց, որ Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով ու Ղարաբաղն օկուպացնել, սա ակնհայտ ագրեսիայի գործողություն է. Այսօր ես չեմ եկել ասելու որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: Եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես. ես պատրաստ եմ զոհվելու՝ հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել ու չի՛ լինի: Հայ ժողովուրդը, ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա: Ու երբ ասում ենք, որ մենք բոլորս զինվորներ ենք, ծափահարում ենք այդ խոսքերին, մենք ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ՝ այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պետք է նայենք իրար աչքերի մեջ ու ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, ոչ մի միլիմետր չենք զիջի մեր հայրենիքը, մեր իրավունքը: Մենք պիտի հաղթենք, որովհետեւ մենք պարտվելու տարբերակ չունենք, հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, պետք է լինի ինքնորոշված, ինքնուրույն, ազատ, անկախ, հզոր, ինչպես այսօր է, ինչպես եղել է»: Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2020/09/27/1137657/?fbclid=IwAR3l2wxegSGbHFuIyMwgKCZT5xbsq2lV3iIt9PXDmDGU2ZdFY5EL4m_bFoM]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր