211652_close_icon
views-count9504 դիտում article-date 17:22 27-09-2020

Մենք միասին անպարտելի ենք. Տիգրան Մանսուրյան

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ ժողովրդի անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժևորելու վեհ սկզբունքն է համարում: [url=https://armenpress.am/arm/news/1029041.html]«Արմենպրես»[/url]–ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած բախումներին՝ մաեստրոն նշեց, որ նորից հայ ժողովրդին պատերազմ են պարտադրել, նորից ստիպում են, և հայերը պատրաստ են բռունցքվել, դառնալ միակամ ոգի, գործող ուժ և հաղթանակ տարած մեր բանակի ռազմիկների արժանի հետևորդը: «Ժամն է միայն մեկ ուղղությամբ կենտրոնանալ՝ պաշտպանելու տուն և ընտանիք, հող և խաղաղ երկինք, պաշտպանելու մեր բոլոր սրբությունների խորհուրդն ու ուժականությունը: Մենք միասին անպարտելի ենք: Մեր անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժևորելու վեհ սկզբունքն է»,-ընդգծեց Մանսուրյանն ու հավելեց՝ Աստված պահապան մեր զինվորներին, մեր ժողովրդին:

Նմանատիպ նյութեր