956 դիտում
17:15 26-09-2020
ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը. Տեսչական մարմնի ծառայողներն իրականացնելու են ստուգայցեր առևտրի իրականացման վայրեր՝ առևտրի կենտրոններ, տոնավաճառներ, շինարարական խանութներ, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետեր:
Խախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կասեցումներ այլևս չեն իրականացվելու, փոխարենը վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182.4 հոդվածի համաձայն կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ, որը լինելու է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեք հարյուրապատիկի սահմաններում: Միևնույն տնտեսավարողի մոտ 2-րդ անգամ խախտում հայտնաբերելիս վարչական պատասխանատվության չափը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկից մինչև հինգ հարյուրապատիկի չափով:
Տեսչական մարմինը խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից և պահպանել հակահամաճարակային կանոնները, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ:
Նմանատիպ նյութեր
1985 դիտում
16:04 27-06-2019
Արտակարգ իրավճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից
2748 դիտում
15:40 30-06-2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ հրդեհային անվտանգության կանոնների խախտումներից
Այս բաժնից
541 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
412 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից