211652_close_icon
views-count704 դիտում article-date 13:15 26-09-2020

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2 հա, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 1200 քմ, Ցամաքասար գյուղում՝ 2 հա Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 200 քմ, Նոր Երզնկա գյուղում՝ 4 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8․4 հա։

Նմանատիպ նյութեր