Մենդին այսուհետ կպաշտպանի «Չելսիի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիական «Ռենի» դարպասապահ Էդուարդ Մենդին կարիերան կշարունակի «Չելսիում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա դարպասապահը 5 տարվա պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ: Տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանում Մենդին «Ռենի» կազմում մասնակցել է 33 հանդիպման և 9 խաղում դարպասը անառիկ պահել:
Ուշագրավ է, որ Մենդին «Ռենի» երկրորդ դարպասապահն է, որը տեղափոխվում է «Չելսի»: 2004 թվականին «Չելսին» «Ռենից» ձեռք էր բերել չեխ Պետր Չեխին: