1406 դիտում
20:39 23-09-2020
Բուլղարիայում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի Հանրապետության նախագահին
եպտեմբերի 23-ին Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Եդիգարյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Ռումեն Ռադևին (Rumen Radev):
Արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահ Ռադևը, ջերմորեն շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Բուլղարիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման գործում:
Նախագահ Ռադևը մեծ դրվատանքով ներկայացրեց հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, բարեկամական ու եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով հայ համայնքի դրական ներգրավվածությունն ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններում:
Դեսպան Եդիգարյանը, իր հերթին, վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-բուլղարական ջերմ հարաբերություններն առավել խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Նա բուլղարական կողմին ներկայացրեց նաև թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
Նմանատիպ նյութեր
1001 դիտում
18:48 23-04-2021
Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
1793 դիտում
16:38 06-11-2018
Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1798 դիտում
18:53 06-11-2018
Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին
Այս բաժնից
400 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
451 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
400 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին