211652_close_icon
views-count3695 դիտում article-date 19:38 23-09-2020

Արարատ Միրզոյանն իրեն պարգևատրել է շուրջ 900 հազար դրամով, փոխնախագահներին՝ մոտ 700 հազարով

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Պարգևատրումը եղել է պաշտոնյայի ամսական դրույքի 75%-ի չափով: Այսպիսով՝ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ, քանի որ պարգևատրումը 75%-ի չափով է, Արարատ Միրզոյանն ստացել է 892 հազար 890 դրամ պարգևավճար: ԱԺ փոխնախագահների աշխատավարձը 925 հազար 960 դրամ է, պարգևատրումը կազմել է 694 470 դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների աշխատավարձը 793 հազար 680 դրամ է, պարգևատրումը կազմել է 595 260 դրամ: ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 793 հազար 680 դրամ է, պարգևատրումը կազմել է 595 260 դրամ: ԱԺ պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է, պարգևատրումը կազմել է 496 050 դրամ:

Նմանատիպ նյութեր