211652_close_icon
views-count2214 դիտում article-date 17:14 23-09-2020

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը հայտարարություն է տարածել

[b]ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ[/b] ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, ի պատասխան «Ժամանակ» թերթում գրված, ինչպես նաև այլ լրատվամիջոցների կողմից «Ժամանակ» թերթին հղում կատարված հրապարակումների, որոնցում նշվում է՝ իբրև ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները  դասապրոցեսի հեռավար անցկացման պատճառով մարտ-օգոստոս ամիսներին չեն ստացել կրթաթոշակ, հայտարարում է, որ կրթաթոշակներն ուսանողներին տրվում են՝ ըստ ընթացակարգի, և ժամանակացույցից որևէ շեղում չի եղել: Անթույլատրելի ենք համարում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անվան շահարկումը ցանկացած դրդապատճառներով, կոչ ենք անում պահպանել լրագրողական էթիկան ու զերծ մնալ ցանկացած բնույթի տեղեկատվական մանիպուլյացիաներից:

Նմանատիպ նյութեր