211652_close_icon
views-count5599 դիտում article-date 13:44 23-09-2020

Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսից երկու աշխատակից է մահացել

Համավարակի ընթացքում Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսի հետևանքով երկու աշխատակից է մահացել: «[url=https://armenpress.am/arm/news/1028514.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նա տեղեկացրեց, որ երկու քաղաքացիներն էլ ունեցել են ուղեկցող հիվանդություններ: «Սա մեծ կորուստ էր մեզ համար, երկուսն էլ բարձր որակավորման մասնագետներ էին: Ասեմ, որ այս ընթացքում ունեցել ենք նաև երեք վարակված, ինչպես նաև ինքնամեկուսացվածներ: Այս պահին բուժման փուլում գտնվողներ չկան»,- ասաց Սուրեն Թովմասյանն՝ ընդգծելով, որ Կադաստրի կոմիտեում համավարակի հետ կապված իրականացվում են բոլոր անվտանգային միջոցառումները: Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47877 դեպք, որոնցից 43026-ն` առողջացած: Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր