211652_close_icon
views-count1112 դիտում article-date 10:01 23-09-2020

Կստեղծվի տրանսպորտի բնագավառը վերահսկող տեսչական մարմին. նախագիծ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է նոր օրենքի նախագիծ՝ «Տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության մասին»: Այս նախագծով նախատեսվում է ստեղծել տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին, որն ունենալու է բավական լայն լիազորություններ՝ սկսած տրանսպորտային միջոցների տեխզննության նկատմամբ իրականացվող վերահսկողությունից, վերջացրած սեղմված գազով աշխատող մեքենաների վրա տեղադրված գազաբալոնային սարքավորումների օրինականության և գազաբալոնների պարբերական ճնշափորձարկումների վկայագրման կարգի պահանջները կատարելու նկատմամբ վերահսկողությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր