211652_close_icon

Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ

views-count1636 դիտում article-date 21:14 21-09-2020
Ամերիկայի հայկական համագումարը տեղի հայ համայնքի հետ միասին շնորհավորական խոսք է ուղղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ: «Մենք շարունակում ենք 1991 թվականի այս օրը հիշել հպարտությամբ և հույսով: Անկախության շարժման սկզբից ի վեր, Ամերիկայի հայկական համագումարը եղել է հաստատակամ աջակցող և հավատարիմ է անկուսակցականության սկզբունքին ՝ ի շահ Հայաստանի ժողովրդի»,- [url=https://armenpress.am/arm/news/1028339.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ` ասված է շնորհավորական ուղերձում: Նշվում է, որ կազմակերպությունը տոնում է Հայաստանի ժողովրդի ազատությունը՝ շարունակելով հանդես գալ նրա բարգավաճման օգտին, հանձնառությամբ՝ Արցախի հայերի և մտահոգված Մերձավոր Արևելքից իրենց բնակավայրերը լքած հայերի նոր ալիքով, ովքեր ապաստան են գտել Հայաստանում: Համագումարը կարևորել է Միացյալ Նահանգների և Հայաստանի քաղաքական ու տնտեսական կապերի ամրապնդումը:

Նմանատիպ նյութեր