211652_close_icon
views-count9590 դիտում article-date 20:28 20-09-2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ. նրանք օգտվել են «Արտ-Լանչ»-ի սննդից. News.am

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվածների թիվը 33-ն է: Այս մասին [url=https://news.am/arm/news/603142.html]NEWS.am[/url]-ին հայտնեց բկ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: «Թունավորվածներից 25-ը բուժաշխաատող են, 8-ը պացիենտ: Նրանց վիճակն այս պահին լավ է», - ասաց նա: Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ բոլորը թունավորվել են բկ-ի տարածքում գործող «Արտ-Լանչ»-ի ճաշարանի սննդից: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր:

Նմանատիպ նյութեր