211652_close_icon
views-count63322 դիտում article-date 10:31 19-09-2020

Խոշոր ու շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ը, Toyota Corolla-ն, Volkswagen-ը, Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Mercedes, Toyota Corolla, Volkswagen, Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Կառլեն Բաղյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Մ. Բադոյանը, ու կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Օպերատիվիրեն ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր