211652_close_icon
views-count88528 դիտում article-date 15:41 18-09-2020

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 39-ամյա պայմանագրային զինծառայողը ավտոմեքենայով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է. նրան տեղափոխել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։25-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արգիշտի Կ-ն է, ով նույն օրը, ժամը 09։00-ի սահմաններում ԶԻԼ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Վահան գյուղի սահմանամերձ տարածքում՝ մարտական դիրքերի հարևանությամբ, ականի վրա պայթելու հետևանքով է վասվածքներ ստացել։ Պարզվել է, որ Արգիշտի Գ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պամանագրային զինծառայող, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, և դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ռազմական ոստիկանության ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր