«Բարսելոնայի» նախագահին անվստահության քվե կհայտնեն
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուին անվստահության քվե կհայտնեն:
Նախաձեռնության կազմակերպիչները հավաքել են մոտ 18 հազար ստորագրություն, երբ պահանջվում է 16 521 ստորագրություն:
Հաջորդ փուլում ստորագրությունների հստակ թիվը պետք է ստուգվի ակումբում: Դրանից հետո կսկսվի հանրաքվեն:
Անվստահության քվեն կհամարվի վավեր, եթե նրա օգտին քվեարկեն մասնակիցների երկու երրորդը, ընդ որում, նրանցից նվազագույնը 10%-ը պետք է ակումբի անդամներ լինեն:
Այդ դեպքում տնօրենների խորհրդի անդամները ավտոմատ կերպով կազատվեն զբաղեցված պաշտոնից:
Եթե անվստահության քվեն չհավաքի անհրաժեշտ ձայները, ապա հաջորդ անգամ քվեարկություն թույլատրվում է նախորդ քվեարկությունից մեկ տարի հետո: