Սաակաշվիլիի կուսակցությունը ստորագրահավաք է սկսում՝ նախագահ Պորոշենկոյին անվստահության քվե հայտնելու նպատակով
Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը, որի առաջնորդը Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին է, պատրաստվում է ստորագրահավաք կազմակերպել, որպեսզի նվստահության քվե հայտնի երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին այսօր հայտնել է շարժման քաղխորհրդի անդամ Օլգա Գալաբալան կայացած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ դեկտեմբերի 3-ին երթ է անցկացնելու։
«Իսկ ազգային իմփիչմենթի թեմայով երթից հետո մենք կսկսենք Պորոշենկոյին անվստահությա քվե հայտնելու ստորագրահավաքը»,-ասել էր Սաակաշվիլին և հավելել, որ երկրի 150 քաղաքներում արդեն 150 շտաբներ են ձևավորվել, որոնք նախապատրաստվում են գործընթացին։