211652_close_icon
views-count1206 դիտում article-date 17:30 17-09-2020

Պետական եկամուտների կոմիտեի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել. նախանշվել են համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ներկայացնելով համակարգի հետագա անելիքները: Կոմիտեի ղեկավարն, անդրադառնալով վերջին ամիսների գործունեությանը, նշել է, որ զգալի աշխատանքներ են կատարվել, սակայն անելիքներ դեռ շատ կան: Խոսելով Պետական եկամուտների կոմիտեի առջև դրված խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումից՝ Էդվարդ Հովհաննիսյանն ընդգծել է թիմային աշխատանքի կարևորությունը: Նա շեշտել է, որ յուրաքանչյուրի հետևողական աշխատանքով է պայմանավորված նաև կառույցի հետագա առաջընթացի ապահովումը: Կոմիտե ղեկավարը հանձնարարել է՝ հատկապես համավարակի պայմաններում չթուլացնել հսկողությունը, բարձրացնել վարչարության արդյունավետությունը, միաժամանակ՝ բացառելով ստուգումների ընթացքում տնտեսվարողներին անհարկի անհանգստացնելը: Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ չնայած բարդ ժամանակաշջրանին՝ համատեղ ուժերով կհաջողվի ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման հարցում և հորդորել է համընդհանուր ջանքերն ուղղել նախանշված առաջնահերթությունների բարձր մակարդակով իրագործմանը: [b] ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր