211652_close_icon
views-count2179 դիտում article-date 10:45 17-09-2020

Լեոնարդո Դա Վինչին գրել է «Հայկական նամակ» և գծել Հայաստանի քարտեզը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ամենակարող, ամենագետ, ամենահանճար Լեոնարդո Դա Վինչիի ժառանգության որոշակի հատվածների վրա կան հայկական հետքեր: Ո՞րն է այսպես կարծելու հիմքը։ Միլանի Ամբրոզյանա գրադարանում է պահվում Մեծ Լեոնարդոյի ձեռագրային ժառանգության հիմնական մասը: Նրանց մեջ է նաև «Հայկական նամակ» կոչվող ձեռագիրը: Լեոնարդոյի ձեռագրերի ուսումնասիրությունը դժվարին ու բարդ գործ է, նա գրում էր աջից ձախ, անպայման չբացահայտվող մի բան էր թողնում գրվածքում, մոլորեցնող մի բան, անգամ միտումնավոր սխալ էր անում: Խորհրդավոր Լեոնարդոյի ձեռագրերն էլ կարդալու համար խորհրդավոր միջոցներ պետք է օգտագործես. հայելիով պետք է կարդաս և այլն, և այլն: Այնուամենայնիվ, ձեռագրում ակնհայտորեն խոսվում է մեր երկրի մասին: Անգամ ձեռագրի հակառակ էջին Հայաստանի մի մասի քարտեզն է գծված»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր