211652_close_icon
views-count1195 դիտում article-date 13:23 16-09-2020

Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խմ ջուր

2020 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ անցած ամռան ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր: Փոխարենը, ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այս տարվա հունվարի 9­ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 170 միլիոն 884 հազար խորանարդ մետր ջուր: Նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից:

Նմանատիպ նյութեր