211652_close_icon
views-count1420 դիտում article-date 17:02 12-09-2020

«Արարիչ» բարեգործական հիմնադրամը դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ է տրամադրել Դաշուշենի աշակերտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ Ասկերանի շրջանի Դաշուշեն համայնքի 14 աշակերտներ ստացել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: «Արարիչ» բարեգործական հիմնադրամը դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ է տրամադրել Դաշուշենի աշակերտներին [url=https://artsakhpress.am/arm/news/132190/?fbclid=IwAR0uxImjOASfM7xGf36wOxIA_7_MSfAE-0sNO30DZ2luNWMS1I1RkgMRa20] «Արցախպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Սարգսյանն ասել է, որ արդեն երկրորդ տարին է, ինչ հիմնադրամի միջոցներով իրականացվում են նման ծրագրեր հանրապետության տարբեր համայնքներում։ Նրա խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի համայնքներում ապրող քաղաքացիների հոգսերը փոքր-ինչ թեթևացնելու։ Ըստ Կ. Սարգսյանի հիմնադրամը նման նախաձեռնությամբ օրերս հանդես կգա նաև Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում։ Դաշուշենի համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանը գյուղի բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ի դեմս Կարեն Սարգսյանի, դպրոցականներին աջակցություն ցուցաբերելու համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր