211652_close_icon
views-count1803 դիտում article-date 22:05 11-09-2020

«Իմ քայլ» խմբակցության պատգամավորները հանդիպեցին ՌԴ մեկնելու պահանջով հավաքված քաղաքացիների հետ

Ագային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավորները հանդիպեցին Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հավաքված քաղաքացիների հետ։ Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1027429.html]«Արմենպրես»[/url]-ը, պատգամավորները համաձայնեցին քննարկում ունենալ քաղաքացիների հետ, սակայն առանց լրագրողների ներկայության։ [b]Հանդիպումից հետո քաղաքացիները նշեցին, որ որևէ հստակ պատասխան չեն ստացել, թե երբ ՌԴ-ի հետ սահմանը կբացվի, ընթանում են բանակցություններ։[/b] «Պատգամավորները մեզ ասացին, ովքեր չունեն մնալու տեղ, ցուցակ հավաքեք և ներկայացրեք Ազգային ժողով՝ ժամանակավոր կացարաններով ապահովելու համար»,- նշեց քաղաքացիներից մեկը, սակայն, միաժամանակ ասաց, որ իրենց պահանջները չեն բավարարվել։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ շարունակում է աշխատանքները սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ` օդային ուղևորափոխադրումների իրականացմամբ: Ավելի վաղ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստ էր հրավիրել: Խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը նշել էր, որ նիստի ընթացքում քննարկվելու են ԱԺ քառօրյա նիստերին վերաբերող և ներքաղաքական որոշ հարցեր:

Նմանատիպ նյութեր