«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը թիմի հետ պայմանագիրը կերկարաձգի 3 տարով, հայտնում է The Athletic:
Նոր համաձայնագիր կնքելուց հետո գաբոնցին կդառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Հիշեցնենք, որ ներկա պահին լոնդոնյան ակումբում ամենաշատը վաստակում է գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը՝ շաբաթական 350 հազ. ֆունտ: