2045 դիտում
12:35 07-09-2020
Ավստրալիան ակնկալում է COVID-19-ի դեմ պոտենցիալ պատվաստանյութի 1-ին խմբաքանակը ստանալ 2021-ի հունվարին
Ավստրալիան ակնկալում է COVID-19-ի դեմ պոտենցիալ պատվաստանյութի առաջին խմբաքանակները ստանալ հունվարին, հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է [url=https://apnews.com/e2e05fd7e8c8831c5fcccfb551c2db42]AP[/url]-ն։
Նա հայտնել է, որ կառավարությունը CSL Ltd-ի հետ գործարք է կնքել 2 պատվաստանյութերի արտադրության շուրջ՝ մեկը AstraZeneca ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի մշակածն է, մյուսը՝ Քվինսլենդի համալսարանի հետ համատեղ մշակածը։
«Ավստրալիային հույս է անհրաժեշտ»,- Կանբերայում լրագրողներին ասել է Մորիսոնը։ - Այսօր մենք եւս մեկ կարեւոր քայլ ենք կատարում կորոնավիրուսի համավարակից ավստրալացիների առողջության պաշտպանության համար»։
Երկրի առողջապահության նախարար Գրեգ Հանթն ասել է, թե ըստ 2 պատվաստանյութերի մշակումները կատարող գիտնականների՝ վերջին տվյալները վկայում են, որ երկուսն էլ կապահովեն «բազմամյա պաշտպանություն»։
AstraZeneca-ի AZD1222 պոտենցիալ պատվաստանյութը առաջատար է համարվում վիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ պատվաստանյութի ստեղծման գլոբալ մրցավազքում։
Նմանատիպ նյութեր
1419 դիտում
16:48 11-09-2021
Իրանը ներմուծում է COVID-19-ի պատվաստանյութի 50-րդ խմբաքանակը
3479 դիտում
13:41 14-09-2021
Երևան հասավ Ֆրանսիայի կողմից ուղարկված COVID-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Այս բաժնից
1021 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
862 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր