211652_close_icon
views-count12710 դիտում article-date 23:18 06-09-2020

Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16:23-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ջրի հոսքի դադարեցման աշխատանքներ: Որոնողական աշխատանքներն իրականացվում են Արագածավան-Արտենի ջրանցքի երկայնքով՝ 2 ուղղությամբ։ Աշխատանքներին մասնակցում են 5 փրկարար-ծառայող և 12 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր