Ադրբեջանում զինծառայողների տեղափոխող ավտոմեքենան ընկել է ջրանցքը. կա զոհ
Ադրբեջանի զինված ուժերի ծառայողների տեղափոխող «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան Գերանբոյի շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը:
Apa գործակալության փոխանցմամբ՝ ավտոմեքենան վարել է Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինակոչիկ Ջավանշիր Խաֆիևը:
Վթարի հետևանքով մահացել է զինծառայող Էլմիադդին Սադիղովը: Վարորդը և ավտոմեքենայում գտնվող մյուս ուղևորները՝ զինծառայողներ Էլշան Ալիևը և Էմին Քազիմովը հոսպիտալացվել են: