211652_close_icon
views-count3515 դիտում article-date 16:28 03-09-2020

Լուկաշենկոն Լեհաստանին, Չեխիային, Լիտվային և Ուկրաինային մեղադրել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու մեջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լեհաստանին, Չեխիային, Լիտվային և Ուկրաինային մեղադրել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու մեջ ում բողոքի ակցիաները կառավարելու մեջ, հաղորդում է [url=https://www.belta.by/president/view/lukashenko-predlozhil-litve-zanjatsja-svoimi-problemami-a-ne-belarusi-kotoraja-k-nej-otnositsja-po-405333-2020/]Belta.by[/url] գործակալությունը: «Այդ երկրները միջամտել են Բելառուսի ներքին գործերին՝ կառավարելով բողոքի ակցիաները: Մենք երեկ լսեցինք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: Նա ընդհանրապես այդ առումով զուսպ և զգույշ մարդ է: Նա հայտարարեց, որ ՌԴ-ն արձագանքում է Բելառուսի նկատմամբ ցանկացած բացասական գործողության, և ՌԴ-ի համար կարևոր է Մինսկում բռնկում թույլ չտալը»,-ասել է Լուկաշենկոն: Երեկ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյի հետ հանդիպման ժամանակ Լավրովն ասել է, որ «մոտ 200 ծայրահեղականներ ուկրաինական տարածքներից ուղղորդվել են դեպի Բելառուս»: Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը երբեք չի հաշտվի նրա հետ, որ Գրոդնոյում լեհական դրոշներ են կախում: «Նրանք տեսնում են, որ մեզ մոտ լեհեր են ապրում: Սակայն դրանք մեր բելառուսցի լեհերն են: Մենք նրանց հետ ապրել են հաշտ և համերաշխ, սակայն թույլ չենք տա Գրոդնոյում լեհական դրոշներ կախել: Ոչ ոք թույլ չի տա փլուզել Բելառուսը»,-ասել է Լուկաշենկոն՝ խոսելով բելառուսա-լեհական հարաբերությունների մասին: Բացի այդ, Լուկաշենկոն Լիտվային առաջարկել է զբաղվել իր հարցերով: Նա նշել է, որ Մինսկը լավ հարաբերություններ ունի Վիլնյուսի հետ: Ավելի վաղ Լիտվայի նախարարների կաբինետը հավանություն էր տվել բելառուսական ընդդիմությանն աջակցության ծրագրին: Ծրագրի շրջանակում կտրամադրվի 100 կրթաթոշակ Լիտվայի բուհերում սովորող բելառուսցի ուղանողների համար, ինչպես նաև 100 հազար եվրո մարդասիրական օգնություն: Լուկաշենկոն իշխանության բոլոր մարմիններին կոչ է արել չկտրվել աշխատանքից և ուշադրություն չդարձնել ցույցերին:

Նմանատիպ նյութեր