Սեպտեմբերի 4-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 5-8-ին՝ առանց տեղումների եղանակ
Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
[img]https://st0.shamshyan.com/editor/068245600159913269619648.jpg[/img]
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 3-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0600274001599132708469220.jpg[/img]