ԱՀ Մարտունու շրջանի Նոր շենի համայնքում կկիրառվեն ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ
ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Մարտունու շրջանի Նոր շենի համայնքում կիրառվել են ելքի և մուտքի ժամանակավոր սահմանափակումներ: Սակայն մինչ վաղը, ժամը 14-ը, համայնքի վարչական տարածք մուտք գործելու սահմանափակումից բացառություն է արվելու տեղի բնակիչների համար:
Այս մասին իրազեկում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
ԱՀ ոստիկանությունը տեղադրել է անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: