211652_close_icon
views-count20794 դիտում article-date 21:52 30-08-2020

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ԶԻԼ-ն ու 06-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում, Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 23-ամյա Արմեն Գ.-ի վարած ԶԻԼ մակնիշի և 44-ամյա Արտավազդ Ն.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Արթուր Հ.-ն, մարմնական վնաասվածքներով տեղափոխվել են Երևանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր