20090 դիտում
19:40 30-08-2020
Նոր մանրամասներ Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքից. հայտնի են միջադեպի մասնակիցների ինքնությունները
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, որոնք փոխանցվել էին ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, իսկ այնտեղից էլ՝ ոստիկանոթյան Գորիսի բաժին, նոր մանրամասներ են պարզվել՝ օգոստոսի 28-ին, Գորիս քաղաքում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիսի ոստիկանները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:0-ի սահմաններում՝ Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարևանությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի:
Պարզվել է, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Ա. Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը և 30-ամյա Հարութ Լալազարյանը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/30/1163402/]հայտնել[/url] էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իր անձի շուրջ վերջերս տարածվող տարբեր խոսակցություներին և մասնավորապես քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին խոսակցություններին, ասել էր, որ այս ամեն ինչը կազմակերպվում է մի մարդու կողմից, ով տարիներ առաջ էլ նույն կերպ գործել է եւ տարբերությունը նա է, որ ինքը այն ժամանակ համանքի ղեկավար չի եղել:
«Այդ անձը Լիսկան է, ով տարիներ շարունակ այդպիսի գործելաոճ է որդեգրել կոնկրետ իմ եւ իմ շրջապատի, մտերիմների համար: Մենք միշտ պայքարել ենք Լիսկայի այդպես կոչված ամբոխի դեմ, մենք միշտ ցանկացել ենք, որ լինի արդարություն եւ փառք Աստծո այդ արդարությունը 2018թ.-ից կա արդեն Գորիսում եւ չկան նրանց այդ բորենիները, այդ ինտրիգիստները, որոնք հաճախակի բանսարկություներով էին զբաղվում, բայց այսօր էլ դեռ շարունակում են տարբեր կերպով այդ ամեն ինչը կազմակերպել եւ հակառակ ռակուրսից ներկայացնել այդ ամենը»,- ասել էր նա:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
35691 դիտում
13:55 27-11-2018
Նոր մանրամասներ՝ Գորիսի քաղաքապետի հետ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքից. կասկածյալները Խնձորեսկ գյուղից են
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)