211652_close_icon
views-count31264 դիտում article-date 19:02 30-08-2020

Արագածոտնի մարզում ավտովթարի է ենթարկվել Ապարանի թեմի առաջնորդը. նա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգտոսոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հովհաննես Վահանյանը, իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայով, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ինքնավթարի ենթարկվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Վահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված Հ. Վահանյանը Արագածոտնի մարզի Ապարանի թեմի առաջնորդն է: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր