Տեսչական մարմնի կողմից դիտարկվել են Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող երթուղիները
Այսօր՝ օգոստոսի 30-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ:
Վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգերում խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Մշտադիտարկումներին և վերահսկողությանը զուգահեռ Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: