211652_close_icon
views-count1336 դիտում article-date 14:18 29-08-2020

Մեկ շաբաթում շփման գոտում հրադադարը խախտվել է 400 անգամ, արձակվել է 3600 կրակոց. Արցախի ՊՆ

Օգոստոսի 23-29-ը Արցախիև Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր