211652_close_icon
views-count1442 դիտում article-date 12:39 29-08-2020

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին. կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի գործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը։ Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:

Նմանատիպ նյութեր