Ռոնալդուի գոլը «Լիոնին» ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն գոլերը:
Առաջին տեղը զբաղեցրել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն աչքի է ընկել մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլում «Լիոնի» հետ խաղում (2:1):
Երկրորդը ճանաչվել է խմբային փուլում «Լեյպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերի գոլը՝ ռուսական «Զենիթին»: