Ռոնալդուի գոլը «Լիոնին» ճանաչվել է լավագույնը ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը «Լիոնին» (2:1) ճանաչվել է լավագույնը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղերի արդյունքներով, հայտնում է ՈւԵՖԱ-ն:
Մրցանակին հավակնում էին նաև Կարիմ Բենզեման («Ռեալ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա») և Լիոնել Մեսին («Բարսելոնա):